
ՀՀ վարչապետ
Նիկոլ Փաշինյանի՝ «Ալ Ջազիրա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցի՝
համատեքստից կտրված և վարչապետին վերագրված ձևակերպման հրապարակումը
տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք է տվել լրատվական դաշտում:
Հետագա որևէ շահարկումից խուսափելու համար Հայաստանի պետական լրատվական
«Արմենպրես» գործակալությունը լիազորված է ներկայացնել իր բոլոր լրատվական
գործընկերներին վարչապետի հարցազրույցի այդ հատվածի սղագրությունը:
Բերնարդ Սմիթ- Դուք կցանկանա՞ք տեսնել Ռուսաստանի խաղաղապահներին, օրինակ` Լեռնային Ղարաբաղում:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան – Տեսեք, այդ հարցերը կարող են քննարկվել ավելի մեծ համատեքստում` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում:
«Արմենպրես» լրատվական գործակալությունը կոչ է անում իր գործընկերներին մասնագիտական ամենայն պատասխանատվությամբ և լրջությամբ վերաբերվել նման կարևոր թեմաների լուսաբանմանը: