գլխավոր Без рубрики Ադրբեջանը Թուրքիայից հստակ նյութական աջակցություն ունի. Արգենտինայի ԱԳՆ

Ադրբեջանը Թուրքիայից հստակ նյութական աջակցություն ունի. Արգենտինայի ԱԳՆ

Արգենտինայի ԱԳՆ-ն նշել է, որ արցախա-ադրբեջանական հակամարտությունում հայկական կողմն ագրեսոր չէ.

«Մենք Արևմուտքում ԱՄՆ-ից և Ֆրանսիայից հետո աշխարհի 3-րդ ամենակարևոր հայկական համայնքն ունենք: Ես 3 օր առաջ Վաշինգտոնում Արգենտինայի դեսպանին խնդրեցի կապեր նախաձեռնել՝ պարզելու, թե արդյոք հայկական համայնքների անունից մենք կարող ենք որևէ դեր ունենալ, որպեսզի հայկական երեք մեծ համայնքները կարողանան լրացուցիչ հրադադար պահանջել: Այս պահին պետք է հաշվի առնել երկու բան. առաջին հերթին` Ադրբեջանը, որպես ծովափնյա հարուստ երկիր, ունի ավելի մեծ ուժ և ունի Թուրքիայից հստակ նյութական աջակցություն, փոխարենը Հայաստանը ստանում է Մինսկի խմբի օգնությունը՝ հասնելու զինադադարի, քանի որ Հայաստանը գնալով ունենում է ավելի շատ զոհեր Ադրբեջանի պատճառով»,- նշել է նախարարը: