գլխավոր Իրադարձային Ֆրանսիան ու Հունաստանը հայտարարել են փոխադարձ պաշտպանության համաձայնագրի ստորագրման մասին

Ֆրանսիան ու Հունաստանը հայտարարել են փոխադարձ պաշտպանության համաձայնագրի ստորագրման մասին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ու Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը Փարիզի Ելիսեյան պալատում հանդես են եկել սպառազինությունների ձեռքբերման ու փոխադարձ պաշտպանության համաձայնագրի ստորագրման մասին համատեղ հայտարարությամբ։

Ինչպես հայտնում է հունական Greek City Times պարբերականը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պայմանագրի ստորագրումը բնութագրել է որպես վերջին 18 ամիսների ինտենսիվ համագործակցության գագաթնակետ։

Հունաստանի վարչապետը պայմանագրի ստորագրման օրն անվանել է «պատմական օր Հունաստանի և Ֆրանսիայի համար»:

«Երկու երկրներն արդեն զարգացրել են ամուր հարաբերություններ, որոնք դուրս են ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի հարաբերություններից»,– ասել է Կիրիակոս Միցոտակիսը:

Հունաստանի կառավարության ղեկավարը հայտարարել է, որ ավելի վաղ հայտարարված ֆրանսիական արտադրության 24 Rafale կործանիչներից բացի Հունաստանն այսօր ռազմածովային ուժերի համար երեք նոր ֆրեգատ է գնել Ֆրանսիայից ու պայմանավորվածություն ձեռք բերել ևս 1-ը ձեռք բերելու վերաբերյալ։ Թե որքան է վճարել Հունաստանը նշված սպառազինության դիմաց, հունական մամուլը չի հայտնում։