գլխավոր Իրադարձային Հրդեհ Մեծամոր քաղաքում

Հրդեհ Մեծամոր քաղաքում

Սեպտեմբերի 28-ին, ժամը 16:05-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Մեծամոր քաղաքի 1-ին թաղամասի շենքերից մեկի բնակելի նկուղային հարկում։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 1-ին թաղամասի շենքերից մեկի տանիքում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:31-ին, մարվել՝ 17:58-ին:

Այրվել են երկու բնակարանների տանիքի (մոտ 100 քմ) փայտյա կառուցատարրերը, բնակարաններից մեկի ննջասենյակը (մոտ 20 քմ), խոհանոցը (մոտ 15 քմ)՝ գույքով և կուտակած փայտ (մոտ 3 խմ):