գլխավոր Գլխավոր Թշնամու զոհերի թիվը շուրջ 2300 է. Արծրուն Հովհաննիսյան

Թշնամու զոհերի թիվը շուրջ 2300 է. Արծրուն Հովհաննիսյան

Անդադար մարտերի տևողությունը հաճախ լինում է 6-7 ժամ: Այս մասին քիչ առաջ տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: Մարտերը ծանր են հյուսիսում և հարավում ու մեր զինվորներն իրենց հերոսական սխրանքներով հիմա որոշում են հայ ժողովրդի ճակատագիրը: Հակառակորդը օգտագործում է մեծ զրահատեխնիկա և փորձում է ճեղքել ռազմաճակատի գիծը, ինչը նրան չի հաջողվել:

Արծրուն Հովհաննիսյանի խոսքով հակառակորդի առաջխաղոցւմը կասեցվել է: Ադրբեջանական կողմն ունի հազարավոր կորուստներ: Նրա զոհերի թիվը հասել է շուրջ 2300-ի: Միայն այսօր թշնամին տվել է շուրջ.

• 440-450 զինծառայող և ահաբեկիչ
• 800-900 վիրավոր
• 45 զրահատեխնիկա / մարտի մեջ մտած
• 80-90 զրահատեխնիկա / մարտի մեջ չմտած
• 10 ԱԹՍ
• 3 Սմերչ կայան
• 3 ինքնաթիռ
• 1 ուղղաթիռ

Արծրուն Հովհաննիսյանը վստահեցրեց, որ մեր զորքերը չեն նահանջում ու կասեցնում են հակառակորդի մեծ կրակային խտություն ունեցող հարձակումները:

Ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական սահմանին, Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ ընդհանուր առմամբ հայ-ադրբեջանական սահմանին թեժ մարտական գործողություններ չեն մղվում, բայց հետևում ենք իրենց շարժերին: Ամեն ինչ հստակ վերահկսվում է: