գլխավոր Իրադարձային YouTube-ը հեռացրել է RT-ի երկու գերմանական ալիքները՝ առանց վերականգնելու հնարավորության

YouTube-ը հեռացրել է RT-ի երկու գերմանական ալիքները՝ առանց վերականգնելու հնարավորության

YouTube-ը հեռացրել է RT-ի երկու գերմանական ալիքներն առանց վերականգնելու հնարավորության։ Տեղեկությունը հայտնել է «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն իր Telegram-ալիքում:

«Յութուբը» քիչ առաջ հեռացրել է մեր երկու գերմանական ալիքներն առանց վերականգնելու հնարավորության»,- գրել է Սիմոնյանն իր Telegram-ալիքում:

Նա ընդգծել է, որ RT DE YouTube-ալիքը գերմանալեզու ԶԼՄ-ների շրջանում ազդեցությամբ չորրորդ տեղում է, 2021 թվականի հունիսին այն 21 միլիոն դիտում է ունեցել: Սիմոնյանը հիշեցրել է, որ ավելի վաղ Լյուքսեմբուրգը մերժել էր RT-ին հեռարձակման լիցենզիա տրամադրել՝ հղում անելով Գերմանիայի իշխանության կարծիքին:

«Սա իսկական մեդիա պատերազմ է, որը Գերմանիան հայտարարել է Ռուսաստանին», — նշել է Սիմոնյանը:

Նա ավելացրել է, որ սպասում է՝ երբ Ռուսաստանը կարգելի Deutsche Welle ալիքն ու գերմանական այլ ԶԼՄ-ները, ինչպես նաև կփակի ARD-ի ու ZDF-ի թղթակցային կետերը:

Ավելի վաղ Լյուքսեմբուրգի մեդիակարգավորիչը մերժել էր RT-ին գերմաներենով հեռարձակման արտոնագիր տրամադրել երկրի տարածքում՝ հեռուստաալիքի տեխնիկական չափանիշներին չհամապատասխանելու պատճառով: Հեռուստաալիքի մամուլի ծառայությունը հայտնել է ՌԻԱ Նովոստիին, որ RT-ի իրավաբաններն ուսումնասիրում են Լյուքսեմբուրգի պատասխանը, դրանից հետո հետագա գործողությունների մասին որոշումներ կկայացվեն։