գլխավոր Քաղաքականություն Մենք Հայաստանին ենք վերադարձրել պատերազմի ժամանակ գերի ընկած բոլոր զինվորականներին. Ալիև

Մենք Հայաստանին ենք վերադարձրել պատերազմի ժամանակ գերի ընկած բոլոր զինվորականներին. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը France 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ադրբեջանը «վերադարձրել է պատերազմի ժամանակ գերի ընկած բոլոր զինվորականներին»:

«Հայաստանի կառավարությունը կարող է հաստատել դա: Մենք վերադարձրել ենք նրանց զինծառայողներին դեռևս, նախքան նրանք վերադարձել էին մեր զինվորականներին: Այն անձինք, որոնց նկատի ունի Human Rights Watch-ը, մարդիկ են, որոնք մեր դիրքեր են ուղարկվել Հայաստանի ռազմական հրամանատարության կողմից պատերազմի ավարտից և նոյեմբերյան համաձայնագրի ստորագրումից երկու շաբաթ անց»,- ադրբեջանական աղբյուրի փոխանցմամբ՝ ասել է Ալիևը՝ պատասխանելով իրավապաշտպան կազմակերպության հնչեցրած մեղադրանքների մասին հարցին, որոնց համաձայն՝ Ադրբեջանը կտտանքների է ենթարկում հայ ռազմագերիներին: