գլխավոր Միջազգային Իրանը հավատարիմ է «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի կառուցման նախագծին. ՌԴ-ում Իրանի դեսպան

Իրանը հավատարիմ է «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի կառուցման նախագծին. ՌԴ-ում Իրանի դեսպան

Իրանը շարունակում է աշխատել «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի նախագծի իրականացման ուղղությամբ: Ինչպես փոխանցում է Вестник Кавказа պարբերականը, այս մասին «Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի համագործակցություն» խորագրով միջազգային կլոր սեղանի ընթացքում ասել է ՌԴ-ում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին:

«Մենք ակտիվորեն աշխատում ենք «Հյուսիս-Հարավ» միջանցքի նախագծի շուրջ գործընկերների՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հնդկաստանի հետ»,- ասել է դիվանագետը:

 Դեսպանն ընդգծել է, որ նախագծի վերաբերյալ համաձայնագիր ստորագրելուց հետո ավելի քան 20 տարի է անցել, և այժմ Իրանը հավատարիմ է դրա իրականացմանը, ինչի համար անհրաժեշտ է ավարտին հասցնել «Ռեշտ-Աստարա» երկաթուղու կառուցումը: