գլխավոր Իրադարձային ՃՏՊ Էջմիածին-Շահումյան ավտոճանապարհին․ կա տուժած

ՃՏՊ Էջմիածին-Շահումյան ավտոճանապարհին․ կա տուժած

Սեպտեմբերի 28-ին, ժամը 12:04-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շահումյան գյուղի սկզբնամասում բախվել են ավտոմեքենաներ։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Էջմիածին-Շահումյան ավտոճանապարհի 1-ին կմ-ին բախվել են «VAZ-2101»  (վարորդ` Գ․ Ն․,  ծնված 1937 թ․) և «Mercedes»  (վարորդ` Հ․ Ա․) մակնիշների ավտոմեքենաները: 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և վարորդ Գ․ Ն․-ին ցուցաբերել առաջին օգնություն․ վերջինս տեղափոխվել է Վաղարշապատի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։