գլխավոր Գլխավոր ԵԽԽՎ-ն կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին հետաքննություն իրականացնել և պատասխանատվության կանչել...

ԵԽԽՎ-ն կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին հետաքննություն իրականացնել և պատասխանատվության կանչել պատերազմական հանցագործությունների մեղավորներին

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը մի շարք առաջարկություններ է ներկայացրել Հայաստանին և Ադրբեջանին ԼՂ հակամարտությունից հետո կարճաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում մարդասիրական հետևանքները հաղթահարելու և խաղաղության գործընթացին ընդառաջ գնալու համար:

Ինչպես հաղորդում է ԵԽԽՎ կայքը, առաջարկությունները կազմվել են եվրապատգամավոր Փոլ Գևանի զեկույցի հիման վրա, որն այցելել է և՛ Հայաստան, և՛ Ադրբեջան:

Վեհաժողովի հայտարարության մեջ ասվում է, որ ԵԽԽՎ-ն «մտահոգված է վեց շաբաթ տևած պատերազմի ընթացքում հանցագործությունների, պատերազմական հանցագործությունների և այլ չարագործությունների վերաբերյալ մեղադրանքների առնչությամբ»:

ԵԽԽՎ-ն երկու կողմին կոչ է արել «մեղադրանքների ամբողջական հետաքննություն իրականացնել և պատասխանատվության ենթարկել յուրաքանչյուրին, ընդհուպ մինչև հրամանատարական մակարդակի, ով մեղավոր է» և համագործակցել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ: