գլխավոր Իրադարձային Փարպի գյուղի մոտ բախվել են Nissan-ն ու ВАЗ 21723-ը. վարորդները տեղափոխվել են...

Փարպի գյուղի մոտ բախվել են Nissan-ն ու ВАЗ 21723-ը. վարորդները տեղափոխվել են հիվանդանոց. shamshyan.com

Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 09:30-ի սահմաններում Փարպի գյուղի սկզբնամասում բախվել են  71-ամյա Մկրտիչ Մ.-ի վարած ВАЗ 21723 մակնիշի և Երևանի բնակիչ, 27-ամյա Արամ Գ.-ի վարած  Nissan մակնիշի ավտոմեքենաները, հայտնում  է shamshyan.com–ը։

Վթարի հետևանքով 2 վարորդները բուժօգնություն ստանալու նպատակով դիմել են «Աշտարակ» բժշկական կենտրոն:  

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ:

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։