գլխավոր Միջազգային Թուրք գրոհայնները Սիրիայում գնդակոծել է ռուսական կործանիչները. Էրդողանը նախապատրաստվում է Պուտինի հետ...

Թուրք գրոհայնները Սիրիայում գնդակոծել է ռուսական կործանիչները. Էրդողանը նախապատրաստվում է Պուտինի հետ հանդիպմանը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի՝ վաղը Սոչիում կայանալիք հանդիպումից առաջ իրավիճակը լարվել է Սիրիայում։

Վերջին շրջանում Իդլիբում ավելացել են օդային հարվածները, ինչը հակասում է Ռուսաստանի ու Թուրքիայի միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրի դրույթներին:

Կեսգիշերին Սիրիայի տարածքում իրավիճակը ավելի է սրվել։ Ռուսական տելեգրամյան ալիքները հաղորդում են, որ Թուրք գրոհայինները գնդակոծել են ռուսական կործանիչները զենիթային հրթիռներով՝ Աֆրինի երկնքում Արաբական Ալ-Հադաս հեռուստաալիքի տվյալներով ՝ ռուսական ուղղաթիռը ջերմային ալիքներ է արձակել ու հաջողվել խուսափել հարվածներից։

Ավելի վաղ՝ Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը քննադատել է Ռուսաստանի իշխանություններին՝ Իդլիբում վերջին շրջանում իրականացված օդային հարվածների համար։ Վերջինս հայտնել է, թե հավատարիմ են Ռուսաստանի հետ կնքված հուշագրի դրույթներին։ Նախարարը հայտնել է նաև, որ չնայած դրան՝ վերջին շրջանում Ռուսաստանի կողմից Իդլիբում իրականացվող օդային հարվածների թիվը զգալիորեն աճել է։

Ավելի վաղ՝ Կրեմլի մամուլի ծառայությունը տեղեկացրել է, որ նախագահներ Պուտինի ու Էրդողանի առաջիկա բանակցությունների հիմնական թեմաներից մեկը լինելու է Իդլիբում ստեղծված խիստ լարված իրադրությունը։