գլխավոր Իրադարձային Երևանում Mercedes-ներ են բախվել իրար, որոնցից մեկը հայտնվել է մայթին՝ կոտրելով երկաթյա...

Երևանում Mercedes-ներ են բախվել իրար, որոնցից մեկը հայտնվել է մայթին՝ կոտրելով երկաթյա էլեկտրասյունը. shamshyan.com

Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:30-ի սահմաններում Արաբկիր վարչական շրջանից դեպի Դավիթաշեն վարչական շրջան  տանող  հատվածում՝ Դավիթաշենի կամրջի սկզբնամասում, բախվել են Mercedes մակնիշի 36 PC 928 համարանիշի և Mercedes C200 մակնիշի 37 CP 796 համարանիշի ավտոմեքենաները, տեղեկացնում է shamshyan.com–ը։

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան: Բախման հետևանքով  սպիտակ Mercedes-ը դուրս է եկել երթևեկելի  գոտուց, բախվել երկաթե էլեկտրասյանը և հայտնվել մայթին:

Նյութն ամբողջությամբ կարդցեք սկզբնաղբյուրում։