գլխավոր Իրադարձային Չինաստանում ցուցադրել են Լուսին ուղևորվելիք առաքելության համար նախատեսված նոր սերնդի հրթիռակրի մանրակերտը

Չինաստանում ցուցադրել են Լուսին ուղևորվելիք առաքելության համար նախատեսված նոր սերնդի հրթիռակրի մանրակերտը

Չինաստանում անցկացվող միջազգային ավիասրահում ներկայացվել է երկրի՝ դեպի Լուսին ապագա առաքելությունների իրականացման համար կիրառվելիք նոր սերնդի հրթիռակրի մանրակերտը:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով տեղի աղբյուրին, հրթիռակիրը մշակվել է հատուկ նոր սերնդի, կառավարվող տիեզերանավերի արձակման համար և առանձնանում է բարձր հուսալիությամբ և անվտանգությամբ:

Աղբյուրի տվյալներով՝ նորագույն հրթիռ, որն ունի 90 մետր բարձրություն, կազմված է 3 աստիճանից, արագացուցիչից և վթարային փրկության համակարգից: Հրթիռի մեկնարկային զանգվածը հասնելու է 2000 տոննայի: Մերձերկրային ուղեծիր այն կարող է դուրս բերել մինչև 70 տոննա օգտակար ուղեբեռ, իսկ լուսնային ուղեծիր՝ մինչև 25 տոննա:

Աղբյուրից հայտնել են, որ հրթիռակիրը ներկա պահին դեռևս մշակման փուլում է գտնվում: