գլխավոր Իրադարձային ՌԴ-ում վարորդի սխալի պատճառով վերգետնյա հետիոտնային անցում է փլուզվել. կան զոհեր (տեսանյութ)

ՌԴ-ում վարորդի սխալի պատճառով վերգետնյա հետիոտնային անցում է փլուզվել. կան զոհեր (տեսանյութ)

Համացանցում հայտնվել է ՌԴ Պերմի երկրամասում վերգետնյա հետիոտնային անցման փլուզման վայրից տեսանյութ: Միջադեպը տեղի է ունեցել Պերմ-Եկատերինբուրգ Ռ-242 դաշնային մայրուղու վրա, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

 MAN մակնիշի ինքնաթափը չէր իջեցրել թափքը, ինչի հետևանքով այն հարվածել է անցմանը, որն էլ փլուզվել է: Փլատակների տակ է հայտնվել նաև հակառակ ուղղությամբ ընթացող «Գազելը»: Երկու վարորդներն էլ զոհվել են: 

Մայրուղին այժմ փակ է: Ճանապարհային ոստիկանությունը պարզում է միջադեպի հանգամանքները: