գլխավոր Իրադարձային Լիբանանահայ երիտասարդները բողոքի ցույց են անցկացրել Ադրբեջանի դեսպանատան առաջ

Լիբանանահայ երիտասարդները բողոքի ցույց են անցկացրել Ադրբեջանի դեսպանատան առաջ

ՀՅԴ Լիբանանի երիտասարդական միության երիտասարդները բողոքի ակցիա են անցկացրել Լիբանանում Ադրբեջանի դեսպանատան առջև: Այս մասին հայտնում է «Արևելք»-ը:

«Տասնյակ երիտասարդներ ՀՀ պետական դրոշներով ու դատապարտող պաստառներով հավաքվել են Ադրբեջանի դեսպանատան առաջ: Նրանք իրենց ելույթներում դատապարտել են Բաքվի իշխանությունների հակահայկական վարքագիծը՝ նշելով, որ Ադրբեջանը ահաբեկչական պետություն է ու պահանջելով Ալիևի իշխանությունից՝ հեռու մնալ ՀՀ սահմաններից ու Սյունիքից»,- նշված է հաղորդագրության մեջ: