գլխավոր Սպորտ Հայաստանի և Ադրբեջանի շախմատի կանանց հավաքականները ոչ ոքի խաղացին

Հայաստանի և Ադրբեջանի շախմատի կանանց հավաքականները ոչ ոքի խաղացին

Իսպանիայում ընթացող կանանց շախմատի աշխարհի թիմային առաջնությունում Հայաստանի և Ադրբեջանի կանանց հավաքականները ոչ-ոքի խաղացին։

ՀՀ թիմի 3-րդ և 4-րդ համարները` Աննա Սարգսյանն ու Սուսաննա Գաբոյանը, հաղթանակ տարան, 2-րդ համար Լիլիթ Մկրտչյանը պարտվեց, 1-ին համար Էլինա Դանիելյանը և Գյունայ Մամադզադան ոչ-ոքիով ավարտեցին խաղը։

Մինչ այդ Հայաստանի կանանց ազգային հավաքականը հաղթեց Ֆրանսիայի հավաքականին՝ 2,5:1,5 հաշվով։ Աննա Սարգսյանը և Լիլիթ Մկրտչյանը հաղթանակներ տարան, Էլինա Դանիելյանը պարտվեց, Սուսաննա Գաբոյանը ոչ ոքի խաղաց:

Մրցաշարին մասնակցում են աշխարհի ամենաուժեղ 12 թիմերը: 1-4-րդ տեղերը գրաված թիմերը կշարունակեն պայքարը փլեյ օֆֆ փուլում: Հայ շախմատիստները նույն խմբում են հայտնվել Ռուսաստանի, Հնդկաստանի, Ֆրանսիայի, Իսպանիայի և Ադրբեջանի թիմերի հետ:

Հայաստանի հավաքականի կազմում հանդես են գալիս Եվրոպայի գործող չեմպիոն Էլինա Դանիելյանը, Աննա Սարգսյանը, Լիլիթ Մկրտչյանը, Սուսաննա Գաբոյանը, Սիրանուշ Ղուկասյանը: