գլխավոր Միջազգային Թուրքմենստանում առաջին անգամ ցուցադրվել են թուրքական Bayraktar TB2 անօդաչուները

Թուրքմենստանում առաջին անգամ ցուցադրվել են թուրքական Bayraktar TB2 անօդաչուները

Թուրքմենստանում երկուշաբթի ռազմական շքերթ է տեղի ունեցել երկրի անկախության 30-ամյակի առթիվ: Զորահանդեսն առաջին անգամ անցկացվել է ոչ թե Աշխաբադի կենտրոնում՝ նախագահական պալատի մոտ, այլ քաղաքի հարավային շրջանի նախալեռներում:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, շքերթի ժամանակ տեղի զինվորականները մի շարք նորույթներ են ներկայացրել: Մասնավորապես, առաջին անգամ ցուցադրվել են թուրքական Bayraktar TB2 հարվածային անօդաչուները:

Զորահանդեսին առաջին անգամ ցուցադրվել է նաև A-29 Super Tuсano 5 մարտական օդանավ, որն օգտագործվում է ցամաքային զորքերին տարբեր եղանակային պայմաններում և օրվա ցանկացած ժամի աջակցելու համար:

Բացի այդ, զինվորական շքերթին առաջին անգամ ներկայացվել է C-27J Spartan մարտավարական ռազմատրանսպորտային ինքնաթիռը: