գլխավոր Միջազգային ԵԽԽՎ -ն զեկույց է ընդունել Հայաստանի և Ադրբեջանի հակամարտության հետևանքների վերաբերյալ

ԵԽԽՎ -ն զեկույց է ընդունել Հայաստանի և Ադրբեջանի հակամարտության հետևանքների վերաբերյալ

ԵԽԽՎ -ն զեկույց է ընդունել Հայաստանի և Ադրբեջանի հակամարտության հումանիտար հետևանքների վերաբերյալ։ Զեկույցի ընդունմանը կողմ է քվեարկել 47, դեմ՝ 16, ձեռնպահ՝ 3 պատգամավոր:

Զեկույցը պատրաստել է իռլանդացի խորհրդարանական Պոլ Գավանը: Զեկուցողը ներկայացրել է Հայաստան և Ադրբեջան կատարած այցերից հետո ձեռք բերված տեղեկատվությունը: Զեկույցում ափսոսանք է արտահայտվում հակամարտության ողբերգական հետևանքների համար:

Հիմնական կետերը վերաբերում են զոհվածներին, անհայտ կորածներին և վիրավորներին, ռազմագերիներին ռազմական հանցագործություններին, չպայթած զինամթերքին, տեղահանված անձանց, սահմանային լարվածությանը, մշակութային ժառանգությանը և ատելության խոսքին։