գլխավոր COVID-19 Հայտնի է` երբ կսկսվեն Covid-19-ի դեմ նոր պատվաստանյութի կլինիկական փորձարկումները

Հայտնի է` երբ կսկսվեն Covid-19-ի դեմ նոր պատվաստանյութի կլինիկական փորձարկումները

COVID-19-ի դեմ Betuvax-CoV-2 պատվաստանյութի կլինիկական փորձարկումները կսկսվեն հոկտեմբերի սկզբին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնել է «Սկոլկովո» հիմնադրամը:

ՌԴ առողջապահության նախարարությունն ավելի վաղ դրա փորձարկման թույլտվություն էր տվել: Փորձարկումները կտևեն մինչև 2022 թվականի օգոստոսի 31-ը. կմասնակցի 170 կամավոր:

«Պատվաստանյութը չի պարունակում գենետիկ նյութ, լրացուցիչ կոնսերվանտներ, կայունացուցիչներ և անօրգանական հավելումներ, ինչը նվազագույնի է հասցնում կողմնակի ազդեցությունների ռիսկերը», – նշել են հիմնադրամից: