
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ֆրանկ Փալոնը կոչ է արել Թուրքիային և Ադրբեջանին վերջ դնել Արցախի սահմանում ագրեսիային:
«Ադրբեջանն ագրեսոր է, բայց Հայաստանը հասկացրել է, որ պատրաստ է աշխատել կողմերի հետ՝ հակամարտությանը վերջ դնելու նպատակով: Ադրբեջանն ու Թուրքիան պետք է անհապաղ դադարեցնեն այս բռնությունը և նստեն երկխոսության սեղանի շուրջ»,-թվիթերի իր էջում գրել է կոնգրեսականը:
Ֆրանկ Փալոնը օրեր առաջ դատապարտել էր Արցախի նկատմամբ Ադրբեջանի և Թուրքայի ռազմական էսկալացիան: