գլխավոր Քաղաքականություն Ադրբեջանը, Թուրքիան և ահաբեկիչները խախտում են միջազգային մարդասիրական իրավունքը. Արցախի ԱԳ նախարար

Ադրբեջանը, Թուրքիան և ահաբեկիչները խախտում են միջազգային մարդասիրական իրավունքը. Արցախի ԱԳ նախարար

«Արցախի նկատմամբ սանձազերծված լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում Ադրբեջանը, Թուրքիան և իրենց սատարող ահաբեկիչները խախտում են միջազգային մարդասիրական իրավունքը»,- այս մասին հոկտեմբերի 3-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Արցախի արտգործնախարար Մասիս Մայիլյանը, նշելով, որ այդ իրավունքը խախտվում է, երբ վերոնշյալ եռյակը թիրախավորում է Արցախի քաղաքացիական բնակչությանը:

«Ադրբեջանը, Թուրքիան և իրենց սատարող ահաբեկիչները խախտումներ են կատարել միջազգային իրավունքների` թիրախավորելով Արցախի քաղաքացիական բնակչությանը, քաղաքներն ու գյուղերը, որի հետևանքով ունեցել ենք քաղաքացիական բնակչության շրջանում զոհեր և վիրավորներ: Միջազգային հանրությունը կոչ է արել հարգել միջազգային մարդասիրական իրավունքը, բայց Թուրքիան ու Ադրբեջանը լկտիաբար մերժում են միջազգային հանրության կոչը»,- ասաց Մայիլյանը:

Արցախի ԱԳ նախարարը նշեց, որ Ադրբեջանի Զինված ուժերի կողմից Արցախի դեմ ահաբեկիչների ու վարձկանների կռվելու փաստերը հավաքվում են և դրանք անպայման կհասցվեն համապատասխան կառույցներին: