գլխավոր Միջազգային Սիրիայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ Թուրքիան եւ ԱՄՆ-ը պետք է զորքերը...

Սիրիայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ Թուրքիան եւ ԱՄՆ-ը պետք է զորքերը դուրս բերեն առանց նախապայմանների

Սիրիան մտադիր է լիովին վերականգնել ազգային ինքնիշխանությունը եւ անօրինական է համարում իր տարածքում ցանկացած օտարերկրյա զորքերի գտնվելը, որը համաձայնեցված չէր Հանրապետության կառավարության հետ: Այս մասին երկուշաբթի հայտարարել Է Սիրիայի արտգործնախարար Ֆեյսալ Միկդադը՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 76-րդ նստաշրջանի ընդհանուր քաղաքական քննարկումների ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Նրա խոսքով՝ Թուրքիան եւ Միացյալ Նահանգները «կեղծ պատրվակներ են օգտագործում սիրիական հողում իրենց ռազմական ներկայությունը շարունակելու եւ նրա բնական հարստությունները թալանելու համար, ինչը հակասում է միջազգային իրավունքին եւ ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի բանաձեւերին»:

«Դրան պետք է վերջ դրվի, եւ մենք պահանջում ենք Թուրքիայից եւ ԱՄՆ – ից դուրս բերել զորքերը Սիրիայի տարածքից առանց որեւէ նախապայմանների», – ընդգծել է Միկդադը: Ընդ որում, նա նշել է, որ Դամասկոսն «իրեն իրավունք է վերապահում այդ նպատակին հասնել բոլոր օրինական միջոցներով»:

Սիրիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Թուրքիային մեղադրել է Սիրիայի հյուսիս-արեւմուտքում ապաԷսկալացման գոտու ստեղծման մասին համաձայնագրից բխող իր պարտավորությունները չկատարելու մեջ: «Արդյունքում Իդլիբ նահանգը վերածվել է ինկուբատորի այնտեղ ներթափանցած օտարերկրյա ահաբեկիչների համար», – ասել է նա: Նախարարի խոսքով՝ «նման իրավիճակը չի կարող անվերջ շարունակվել, եւ Սիրիան վճռական է իր տարածքում ահաբեկիչների ավազակախմբերի ջախջախումը ավարտին հասցնելու հարցում»: