գլխավոր Շոուբիզնես Պապարացիների նոր լուսանկարները նոր թափ են հաղորդել Ջոլիի և հայտնի երգչի սիրավեպի...

Պապարացիների նոր լուսանկարները նոր թափ են հաղորդել Ջոլիի և հայտնի երգչի սիրավեպի մասին խոսակցություններին (լուսանկարներ)

Պապարացիները հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլիին լուսանկարել են հայտնի երգիչ The Weeknd-ի (իսկական անունը՝ Աբել Տեսֆայե) հետ ժամադրության ժամանակ: Համապատասխան լուսանկարները հայտնվել են համացանցում:

Նշվում է, որ զույգը ճաշել է Սանտա Մոնիկայի ռեստորաններից մեկում: Daily Mail-ը գրում է, որ նրանք առանձին են ժամանել ռեստորան, սակայն երկու ժամ անց միասին են հեռացել այնտեղից:

46-ամյա Անջելինա Ջոլիի և 31-ամյա The Weeknd-ի միջև հնարավոր սիրավեպի մասին խոսակցությունները հայտնվել են այն փաստի ֆոնին, որ նրանց մի քանի անգամ տեսել էին ոչ պաշտոնական միջավայրում: