գլխավոր Իրադարձային «Թվինինգ»-ի միջազգային բաղադրիչի ղեկավար Սեսիլիա Ուներամն իր փորձն է ներկայացրել հայ կին...

«Թվինինգ»-ի միջազգային բաղադրիչի ղեկավար Սեսիլիա Ուներամն իր փորձն է ներկայացրել հայ կին հրշեջ-փրկարարներին

Եվրոպական միության  «Թվինինգ» ծրագրի ներկայացուցիչներն այցելել են Արարատի և Վայոց ձորի մարզային փրկարարական վարչություններ: «Թվինինգ»-ի միջազգային բաղադրիչի ղեկավար Սեսիլիա Ուներամը Եղեգնաձորում իր փորձն է ներկայացրել հայ կին հրշեջ-փրկարարներին, պատասխանել է նրանց հետաքրքրող հարցերին:


Ինչպես տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը, հանդիպմանը ներկա են եղել Արարատի, Սյունիքի, Վայոց ձորի մարզերի տարբեր հրշեջ փրկարարական ջոկատներում ծառայող կանայք:


Ըստ աղբյուրի՝ նախաձեռնության հեղինակն Արտակարգ իրավիճակների նախարարությունն է:


Նշվում է, որ հանդիպումներ են նախատեսված նաև մյուս մարզերի և Երևանի կին հրշեջ-փրկարարների հետ: