գլխավոր COVID-19 Աշխարհում Covid-19-ի դեպքերի թիվը գերազանցել է 232 728 000-ը

Աշխարհում Covid-19-ի դեպքերի թիվը գերազանցել է 232 728 000-ը

Աշխարհում կորոնավիրուսի դեպքերի թիվը հասել է 232 728 022-ի, մահացել է 4 764 296 մարդ, առողջացել՝ 209 369 565-ը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հիվանդացության դեպքերի թվով շարունակում է առաջին տեղում մնալ ԱՄՆ-ն: Միացյալ Նահանգներում  գրանցվել է ընդհանուր առմամբ 43 754 953 դեպք, մահացել է 706 338 մարդ, առողջացել՝ 33 186 269-ը:

Կորոնավիրուսի 33 694 671 դեպքով երկրորդ տեղում է Հնդկաստանը: Այս երկրում վիրուսից մահացել է 447 362, առողջացել՝ 32 948 616 քաղաքացի: Դեպքերի թվով երրորդ տեղում շարունակում է մնալ Բրազիլիան: Այս երկրում գրանցվել է ընդհանուր 21 351 972 մարդ, մահացել է 594 484, առողջացել՝ 20 340 373 մարդ:

Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի ընդհանուր 607 155 դեպք, մահացել է 8844, առողջացել՝ 578 881 մարդ: