գլխավոր Հասարակություն Մեր դեմ միայն ահաբեկիչները 7000-ն էին․ Արցախի նախագահը խոսել է տարելիցի առթիվ

Մեր դեմ միայն ահաբեկիչները 7000-ն էին․ Արցախի նախագահը խոսել է տարելիցի առթիվ

Արցախի դեմ պատերազմում էին ոչ միայն Ադրբեջանը և Թուրքիան, այլև 7000 վարձկան-ահաբեկիչներ։ Այս մասին Արցախյան 44-օրյա պատերազմի տարելիցի կապակցությամ երիտասարդների հետ հանդիպմանը հայտարարել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Ադրբեջանին օգնում էին Թուրքիան, Պակիստանը Իսրայելը, երբ ամեն օր տասնյակ ինքնաթիռներ էին իջնում Ադրբեջանի օդանավակայաններում՝ բեռնված ժամանակակից սպառազինությամբ: Իսկ մենք ի՞նչ ունեինք՝ մենք մենակ էինք։ Ու այնուամենայնիվ, ամեն մի սանտիմետրի համար բանակն ու կամավորականները կռվել են», – ասել է Արցախի նախագահը։

Նրա խոսքով՝ հակամարտության լուծման չևաչափն ու տրամաբանությունը նույնն են մնացել, բանակցային գործընթացը շարունակվում է։

«Օրակարգում որևէ փոփոխություն չկա՝ ինքնորոշման իրավունքը որպես բազային ուղղություն մնում է, և մեր պայքարն այդ ուղղությամբ շարունակվելու է: Մեր խաղաղության օրակարգը պետք է արժանապատիվ լինի: Տարածքային ամբողջականության վերաբերյալ շարունակելու ենք բանակցային գործընթացն ու խաղաղ պայքարը, ինչը տասնամյակներ կարող է տևել: Այդ պայմաններում Արցախի ժողովրդագրական դիմագիծն է պետք պահել՝ բնակարանաշինության նպատակը տեղահանված արցախցիներին բնակարաններով ապահովելն է»,- նշել է Արայիկ Հարությունյանը: