գլխավոր Միջազգային Մակրոնի վրա հավկիթ նետած տղամարդուն ձերբակալել են

Մակրոնի վրա հավկիթ նետած տղամարդուն ձերբակալել են

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի վրա Լիոնում հավկիթ նետած տղամարդը ձերբակալվել է, հայտնում է yahoo.com-ը:

Նա մեղադրվում է պետական իշխանությամբ օժտված անձի նկատմամբ բռնություն գործադրելու  համար: 

Միջադեպը տեղի Է ունեցել երկրի ղեկավարի՝ Eurexpo ցուցահանդես այցելության ժամանակ: Հավկիթը դիպել Է Մակրոնի ուսին և մի կողմ թռել: Հավկիթը նետած երիտասարդը բղավել է «կեցցե՜ հեղափոխությունը»: