գլխավոր Իրադարձային Հրդեհ Շենաթաղ գյուղի մոտակա սարալանջին

Հրդեհ Շենաթաղ գյուղի մոտակա սարալանջին

Սեպտեմբերի 27-ին դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։06-ին։ Այրվում է մոտ 22 հա խոտածածկույթ:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 26-ին, ժամը 15:35-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շենաթաղ (Լեռնաշեն) գյուղի մոտակա սարալանջին:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։

Մթության և բարդ ռելիեֆի պատճառով հրդեհաշիջման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են: