գլխավոր Հասարակություն ՄԱԿ-ը կշարունակի մարդասիրական աջակցություն տրամադրել Արցախին

ՄԱԿ-ը կշարունակի մարդասիրական աջակցություն տրամադրել Արցախին

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի թիմը ոգեկոչում է բոլոր նրանց, ովքեր զոհվել են Լեռնային Ղարաբաղի պատերազմում և իր անկեղծ ցավակցությունն է հայտնում նրանց ընտանիքներին, վիրավորներին և տուժածներին: Այս մասին գրված է գրասենյակի ֆեյսբուքյան էջում։

Նշվում է, որ ՄԱԿ-ի Միչգերատեսչական արձագանքման պլանի միջոցով և գործընկերների հետ միասին կշարունակեն մարդասիրական և վերականգնողական աջակցություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղից և դրա շրջակայքից տեղահանված և Հայաստանում ապաստանած անձանց և տուժած համայնքներին։