գլխավոր Աշխարհ Եվրոպայում գազի գինը կրկին գերազանցել է 930 դոլարը՝ 1000 խմ-ի համար

Եվրոպայում գազի գինը կրկին գերազանցել է 930 դոլարը՝ 1000 խմ-ի համար

Եվրոպայում գազի գինը սեպտեմբերի 27-ին բորսայում առևտրի ընթացքում կրկին գերազանցել է 1000 խմ-ի համար 930 դոլարը՝ օրվա ընթացքում գրանցելով գրեթե 9% աճ: Այդ են վկայում ICE բորսայի տվյալները:

Այսպիսով, Նիդեռլանդներում TTF հաբի հոկտեմբերյան ֆյուչերսների արժեքը հասել է գրեթե 930,5 դոլարի՝ 1000 խմ-ի համար: Օրվա ընթացքույմ գազի գնի ընդհանուր բարձրացումը գրեթե 9% է:

Ավելի վաղ, «Գազպրոմ»-ի խորհրդի նախագահ Ալեքսեյ Միլլերը հայտարարել էր, որ Եվրոպայում գազի ստորգետնյա պահեստարաններում գազի պաշարների դանդաղ կուտակումը և գազի պահանջարկի աճը հանգեցրել է նրան, որ Եվրոպայում բնական գազի գները գերազանցել են ռեկորդները: