գլխավոր Իրադարձային Երևանի Գալինա Ստարովոյտովայի անվան թիվ 177 դպրոցում բացվել է 44 օրյա պատերազմում...

Երևանի Գալինա Ստարովոյտովայի անվան թիվ 177 դպրոցում բացվել է 44 օրյա պատերազմում զոհված շրջանավարտների հիշատակը հավերժացնող անկյուն և հուշաղբյուր

Սեպտեմբերի 27-ին,  44-օրյա պատերազմից մեկ տարի անց,  Երևանի Ավան վարչական շրջանի , Գալինա Ստարովոյտովայի անվան թիվ 177 դպրոցում  բացվել է 44 օրյա պատերազմում զոհված, դպրոցի շրջանավարտներ Հայկազ Մկրտչյանի, Լևոն Խուրշուդյանի, Գրիգոր Գրիգորյանի և կրտսեր սերժանտ Գառնիկ Գասպարյանի անմար հիշատակը հավերժացնող  անկյուն և  հուշաղբյուր:

Միջոցառմանը հրավիրված էին հերոսացած հայորդիների  ծնողները, ընկերները, ներկա էին Երևանի քաղաքապետի տեղակալ Գայանե Մելքոմ Մելքոմյանը, Ավան վարչական շրջանի կրթության բաժնի պետ  Լիլիթ Ղազարյանը, բարերարները, դպրոցի ուսուցչակական անձնակազմն ու սաները: 

Պատվավոր հյուրերի շարքում էին դպրոցի շուրջ 40 շրջանավարտներ, որոնք  նույնպես 44-օրյա պատերազմի մասնակից են:

Արարատյան Հայրապետական թեմի սբ. Աստվածամայր եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հարություն քահանա Ավագյանին ձեռամբ կատարվեց հոգեհանգստի, փառքի անկյունի ու հուշաղբյուրի օրհնության կարգը:

Նահատակված շրջանավաների հիշատակի անկյուն ստեղծվել է դպրոցի անձնակազմի նախաձեռնությամբ ու ջանքերով: Նրանց աջակցել է դպրոցի նախկին սան Արմեն Առուստամյանը, որին միացել ու իրենց ներդրումն են բերել բարերարներ Սամվել Ապերյանը, Արամ Հովսեփյանը,  Մուշեղ Կարապետյանը:

Շարունակությունն՝ սկզբնաղբյուր կայքում։