գլխավոր Իրադարձային Հոտնկայս և լուռ․ Արցախի ամբողջ տարածքում լռության րոպե էր

Հոտնկայս և լուռ․ Արցախի ամբողջ տարածքում լռության րոպե էր

Ինչպես Հայաստանում, այդպես էլ Արցախում ժամը 11։00-ին լռության րոպե էր հայտարարվել։ Ստեփանակերտի եղբայրական գերեզմանից մինչև դպրոցներ. Արցախում ամենուր հարգանքի տուրք են մատուցել 44-օրյա պատերազմում ընկածներին։

Ավելի վաղ՝ ժամը 10:30, Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմը հոգեհանգստյան արարողություն էր կատարել Արցախի բոլոր գործող եկեղեցիներում։Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։