գլխավոր Միջազգային Վրաստանը Հայաստանին և Ադրբեջանին միջնորդություն է առաջարկել

Վրաստանը Հայաստանին և Ադրբեջանին միջնորդություն է առաջարկել

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Ադրբեջանին և Հայաստանին առաջարկել է որպես միջնորդ հանդես գալ: Ինչպես հաղորդում է Взгляд-ը՝ այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Վրաստանի վարչապետը

«Մենք առաջարկում ենք մի հարթակ, որը նախատեսում ենք ստեղծել Թբիլիսիում », – ասել է Ղարիբաշվիլին:

Նա հիշեցրել է, որ դեռևս հունիսին Վրաստանի միջնորդությամբ 15 հայ ռազմագերի է վերադարձել Հայաստան՝ ականապատման քարտեզների դիմաց:

«Դա հաջող միջնորդության աննախադեպ դեպք էր », – ասել է Ղարիբաշվիլին և հավելել, որ Վրաստանը մտադիր է շարունակել ջանքերն այս ուղղությամբ, որպեսզի նախաձեռնությունները մշտական բնույթ ստանան: