գլխավոր Իրադարձային Մերկելի մայր ԲՈՒՀ-ը հրաժարվել է վերջինիս աշխատանքի ընդունել կանցլերի պաշտոնից հեռանալուց հետո

Մերկելի մայր ԲՈՒՀ-ը հրաժարվել է վերջինիս աշխատանքի ընդունել կանցլերի պաշտոնից հեռանալուց հետո

Լայպցիգի համալսարանը հրաժարվել է աշխատանքի ընդունել Անգելա Մերկելին կանցլերի պաշտոնից հեռանալուց հետո:

Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն, կանցլերի մայր բուհից հայտնել են, որ Մերկելը գիտական կարիերան ավարտել է 1990-ականներին: «Ակադեմիական տեսանկյունից Լայպցիգի համալսարանի կողմից ներկա պահին չի դիտարկվում դոկտոր Մերկելին աշխատանքի ընդունելու հարցը»,- ասվում է ուսումնական հաստատության գրավոր պատասխանում:

Անգելա Մերկելը սովորել է Լայպցիգի համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետում 1973-1978 թվականներին: 1986 թվականին վերջինս պաշտպանել է իր թեզը Գերմանիայի Գիտելիքների ակադեմիային կից ֆիզիկական քիմիայի կենտրոնական ինստիտուտում և ստացել բնական գիտությունների դոկտորի կոչում:

Մերկելն ավելի վաղ հայտնել էր, որ կանցլերի պաշտոնից հեռանալուց հետո շարունակելու է ապրել Բեռլինի իր տանը, որտեղ բնակվել է նաև պաշտոնավարման ընթացքում: Դառնալով կառավարության ղեկավար՝ վերջինս հրաժարվել էր ծառայողական կացարան տեղափոխվել:

Հիշեցնենք, որ Գերմանիայում սեպտեմբերի 26-ին Բունդեսթագի ընտրություններ են կայացել, որոնց նախնական արդյունքներով՝ հաղթող է ճանաչվել Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը: Կանցլերի պաշտոնը 16 տարի զբաղեցրած Մերկելն ավելի վաղ հայտնել էր, որ մտադիրչէ ևս մեկ անգամ առաջադրվել այդ պաշտոնում: Նրա ղեկավարած դաշինքն այս անգամ երկրորդ տեղով է անցնում խորհրդարան: