գլխավոր Իրադարձային Այսօր առավել քան երբևէ պետք է ներդնենք մեր ուժերը հանուն գերիների վերադարձի,...

Այսօր առավել քան երբևէ պետք է ներդնենք մեր ուժերը հանուն գերիների վերադարձի, հանուն վիրավորների ապաքինման, հանուն անհայտ կորածների հայտնաբերման․ Արմեն Սարգսյան

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ուղերձ է հղել․ «Մեկ տարի առաջ այս օրը սկսվեց մեր նորօրյա պատմության մեջ   ամենադաժան՝ Արցախյան  երկրորդ պատերազմը:

Պատերազմ, որը մեզնից խլեց երիտասարդ կյանքեր ու ճակատագրեր:

Խոնարհվում եմ բոլոր նահատակների հիշատակի առաջ, նրանց ընտանիքների ու հարազատների առաջ…

Պատերազմից մեկ տարի անց, հազարավոր զոհերից ու վիրավորներից բացի, դեռևս ունենք գերության և անհայտության մեջ գտնվող զավակներ:

Այսօր առավել քան երբևէ պետք է ներդնենք մեր ուժերը հանուն գերիների վերադարձի, հանուն վիրավորների ապաքինման, հանուն անհայտ կորածների հայտնաբերման։

Հանուն ուժեղ Հայաստանի և Արցախի…

Պետք է կարողանանք գլուխներս բարձր և մեջքներս ուղղած դուրս գալ ստեղծված իրավիճակից և թեկուզ դանդաղ քայլերով, բայց  շարժվենք. առաջ… »։