գլխավոր Իրադարձային Նիկոլ Փաշինյանն ու Արայիկ Հարությունյանը քննարկել են պատերազմի հետևանքների հաղթահարմանն ուղղված աշխատանքների...

Նիկոլ Փաշինյանն ու Արայիկ Հարությունյանը քննարկել են պատերազմի հետևանքների հաղթահարմանն ուղղված աշխատանքների ընթացքը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ:

Հայաստանի և Արցախի ղեկավարները քննարկել են Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքների հաղթահարմանն ուղղված աշխատանքների ընթացքը:

Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների Հայրենիք վերադարձի ապահովմանը, անվտանգային խնդիրների լուծմանը, ինչպես նաև Արցախում բնականոն կյանքի ապահովմանը, ենթակառուցվածքների բարելավմանը և բնակարանաշինության ընթացքին:

Երկուստեք ընդգծվել է, որ Հայաստանի ու Արցախի կառավարությունները ներդնելու են բոլոր ջանքերը՝ հանուն Արցախի վերածննդի և հետագա զարգացման, ինչը կլինի 44-օրյա պատերազմում զոհված հերոս հայորդիների գործի արժանի շարունակությունը: