գլխավոր Իրադարձային Արցախյան պատերազմի առաջին տարելիցին Բաքուն դիմել է Երևանին

Արցախյան պատերազմի առաջին տարելիցին Բաքուն դիմել է Երևանին

Ադրբեջանի ԱԳՆ-ն արցախյան 44-օրյա պատերազմի առաջին տարելիցին հանդես է եկել հայտարարությամբ` խոսելով «Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման պատրաստակամության» մասին։

«Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորել միջազգային իրավունքի սկզբունքների, մասնավորապես ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և միջազգային սահմանների անխախտելիության հիման վրա։ Մենք կոչ ենք անում Հայաստանին հարգել այդ հիմնարար սկզբունքները և պահպանել իր միջազգային պարտավորությունները՝ տարածաշրջանում խաղաղություն, անվտանգություն և բարգավաճում ապահովելու նպատակով», – ասված Է հայտարարության մեջ:

Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։