գլխավոր Իրադարձային «Ծնողական փառքի» մեդալ ստացած ընտանիքներին 100.000 ական դրամ վճարելու մասին հայտարարությունը եղել...

«Ծնողական փառքի» մեդալ ստացած ընտանիքներին 100.000 ական դրամ վճարելու մասին հայտարարությունը եղել է Փաշինյանի հերթական սուտը. Աննա Մկրտչյան

Նիկոլ Փաշինյանի ՝ դեռևս երկու տարի առաջ արված հայտարարությունը , թե Կառավարությունը պետք է 100 հազարական դրամ վճարի «Ծնողական փառքի» մեդալ ստացած բազմազավակ ընտանիքներին, եղել է հերթական սուտն ու կեղծիքը: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը:

Պատգամավորը հայտնեց, որ որոշ ժամանակ առաջ իրեն դիմել են ծնողները և ասել, որ դեռևս երկու տարի առաջ Նիկոլ Փաշինյանը խոստացել է իրենց 100 հազարական դրամ վճարել, սակայն ծնողներն ամեն ամիս գնում են համապատասխան մարմիններ, վարչություններ և նրանց հետ են ուղարկում և ասում, թե մյուս ամսվանից կստանան.

«Ստի մասին եմ ուզում բացահայտել` պարզվում է, որ 2019 թվականի դեկտեմբերին արված հայտարարությունը, որ ամսական պետք է 100 հազարական դրամ վճարվեր բազմազավակ ընտանիքներին և ծնողական փառքի մեդալ ստացած ծնողներին՝ իրենց կարիքները հոգալու համար եղել է հերթական սուտն ու կեղծիքը: Ինչպես պաշտոնական պատասխանում է նշված, «ՀՀ պետական պարգևների և պատվո կոչումների մասին» օրենքում փոփոխություններ ու լրացումներ արվել են 2020 թվականին, սակայն այս հարցը շրջանցվել է: Այս ծնողներն ամեն ամիս այդ գումարին են սպասում, սակայն նրանց խաբում են, թե մյուս ամիս կստանաք: Ծնողներն էլ մտածում են, թե խնդիրն այնտեղ նստած վարչության պետի կամ ինչ-որ մի անբարեխիղճ պաշտոնյայի մեջ է, մինչդեռ սա Նիկոլ Փաշինյանի հերթական սուտն է»,- ասաց Աննա Մկրտչյանը: