գլխավոր Իրադարձային Երեք անգամ պատերազմը դադարեցնելու առաջարկ է եղել, սակայն հայկական կողմը մերժել է....

Երեք անգամ պատերազմը դադարեցնելու առաջարկ է եղել, սակայն հայկական կողմը մերժել է. Փաշինյանը համաձայնեց պատերազմը դադարեցնել միայն Շուշին հանձնելուց հետո.Ղազինյան

Պատերազմի ընթացքում երեք անգամ այն դադարեցնելու առաջարկ է եղել և երեք անգամն էլ հայկական կողմը մերժել է առաջարկը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյան.

«Պետք է արձանագրենք, որ Նիկոլ Փաշինյանի կողմից պատերազմը կանգնեցնելու համաձայնություն տրվեց միայն Շուշին հանձնելուց հետո: Ինձ մոտ տպավորութուն է, որ իր համար պատերազմի ավարտը Շուշիի հանձնումն էր: Մինչ այդ արված բոլոր առաջարկները մերժել է, կարծես ուներ որոշում՝ պատերազմը կանգնեցնել այն պահին, երբ Շուշին ընկած կլիներ»,-ասաց պատգամավորը:

Մեկնաբանելով Ալիևի հայտարարությունը, թե Նիկոլ Փաշինյանը չի համաձայնվել պատերազմ դադարեցնելու առաջարկին, քանի որ ակնկալել է օգնություն Արևմուտքից, պատգամավորն ասաց, որ սրանով Ադրբեջանի իշխանությունը փորձում է գժտեցնել Հայաստանի իշխանությանը Ռուսաստանի իշխանության հետ.

«Փորձ է արվում վնասել հայ-ռուսական հարաբերությունները և ներկայացնել, իբր Հայաստանի իշխանությունը Արևմուտքից է օգնության սպասել, կարծում եմ, դա այդպես չէ, քանի որ Արևմուտքը առաջարկ չէր կարող անել: Ես, բանակցային գործընթացից տեղեկացված լինելով, կարող եմ պնդել, որ Ռուսաստանի առաջարկը համաձայնեցված կլիներ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների հետ, քանի որ և՛ Ֆրանսիան և ԱՄՆ-ն ընդունումեն, որ Հարավային Կովկասը գտնվում է Ռուսաստանի աշխարհաքաղաքական ազդեցության գոտում»,-ասաց Ղազինյանը:

Պատգամավորը նաև նշեց, որ Սյունիքով միջանցքի տրամադրումը ձեռնտու չի Ռուսաստանին, միջանցքի տրամաբանություն առաջ է տանում Թուրքիան
«Դա Թուրքիայի օրակարագն է: Արցախյան պատերազմում Թուրքիայի աջակցությունը Ադրբեջանին պայմանավորված է եղել նաև այդ միջանցքի առկայությամբ: Թուրքիայի աշխարհաքաղաքական շահերի մեջ հիմնական ձեռքբերում պետք է դառնար Սյունիքով անցնող միջանցքը»,-ասաց Ղազինյանը: