գլխավոր Միջազգային Թուրք-ամերիկյան հարաբերություններն այնքան էլ լավ չեն. Էրդողանն սպառնացել է, թե «երբ ժամանակը...

Թուրք-ամերիկյան հարաբերություններն այնքան էլ լավ չեն. Էրդողանն սպառնացել է, թե «երբ ժամանակը գա, նրանց կասենք այն, ինչ պետք է»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է իր ամերիկացի գործընկեր Ջո Բայդենի հետ՝ ԱՄՆ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո աշխատանքի «ոչ այնքան լավ մեկնարկի» մասին։ Էրդողանն այս մասին ասել է ԱՄՆ այցի շրջանակում թուրքական լրատվամիջոցների հետ զրույցում, հաղորդում է РИА Новости-ն։

«Ես ցանկանում եմ, որպեսզի մենք՝ որպես ՆԱՏՕ-ի երկու երկրներ, լինենք բարեկամներ, այլ ոչ թե հակառակորդներ: Բայց ներկա իրավիճակն այնքան էլ լավ չէ: Ելնելով 19 տարի վարչապետի և նախագահի պաշտոնը ստանձնելու իմ փորձից՝ կարող եմ ասել, որ, ցավոք, այժմ Ամերիկայի հետ հարաբերություններում լավ պահ չէ: Ես լավ եմ աշխատել Ջորջ Բուշ կրտսերի, Բարաք Օբամայի, Դոնալդ Թրամփի հետ, բայց չեմ կարող ասել, որ մենք լավ ենք սկսել Բայդենի հետ»,- Էրդողանի խոսքերը մեջբերել է Hurriyet-ը։

Նրա խոսքով ՝ Բայդենի վարչակազմը շարունակում է զենք մատակարարել սիրիացի քրդերի ինքնապաշտպանական ուժերին։

«Բայդենը սկսել է զենք, զինամթերք մատակարարել ահաբեկչական կազմակերպություններին։ Մենք չենք պատրաստվում դրան նայել՝ ձեռքերը թափ տալով։ Ուշադիր հետևում ենք դրան։ Եվ երբ ժամանակը գա, նրանց կասենք այն, ինչ պետք է»,- հավելել է Թուրքիայի առաջնորդը։