գլխավոր Աշխարհ Անգելա Մերկելն այգում թռչուններին կերակրելիս թութակների կողմից «հարձակման է ենթարկվել»

Անգելա Մերկելն այգում թռչուններին կերակրելիս թութակների կողմից «հարձակման է ենթարկվել»

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը թութակների կողմից «հարձակման է ենթարկվել», երբ որոշել է այցելել թռչունների այգի: Այս մասին հայտնում է Ռիա Նովոստին:

Հրապարակված լուսանկարից երևում է, որ Մերկելի շուրջը պտտվում են թութակներ, որոնցից մեկն էլ նստել է քաղաքական գործչի գլխին:

Մինչ կանցլերը կերակրում էր թռչուններին, թութակներից մեկը հարվածել է նրան: Դրանից հետո Մերկելն այլևս չի ցանկացել մոտենալ 60 սանտիմետրանոց բուին: