գլխավոր Միջազգային Մերկելը մերժել է Բայդենի առաջին զանգը. Wall Street Journal

Մերկելը մերժել է Բայդենի առաջին զանգը. Wall Street Journal

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, պաշտոնը ստանձնելուց հետո, ցանկացել է տրանսատլանտյան դիվանագիտության ավանդույթները չխախտել և, որպես ԱՄՆ նախագահ, օտարերկրյա ղեկավարի հետ առաջին հեռախոսազրույցն անցկացնել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ:

Բայդենը ծրագրել էր քննարկել Թրամփի դարաշրջանի անկայունությունից հետո տրանսատլանտյան կայունությանը վերադառնալու հարցը: Այնուամենայնիվ, Գերմանիայի կանցլերը մի փոքր այլ ծրագրեր ուներ:

Մերկելը մերժել է, քանի որ հանգստյան օրերին պատրաստվում էր Բեռլինից դուրս անցկացնել: Աղբյուրը մանրամասնում է, որ նա մերժել է Բայդենի զանգը, որպեսզի կարողանա ավելի շատ ժամանակ անցկացնել Բեռլինից դուրս գտնվող իր տանը, որտեղ նա հանգստյան օրերն է անցկացնում՝ խնամելով իր բանջարանոցը և զբոսնելով լճի մոտ: Այս մասին կանցլերին մոտ աղբյուրները հայտնել են Wall Street Journal-ին:

Ավելի ուշ Գերմանիայի կանցլերն օգնականներին խնդրել է նշանակել նոր հեռախոսազրույց: Դա տեղի է ունեցել երկուշաբթի՝ հունվարի 25-ին, երբ Մերկելն աշխատանքի է վերադարձել Բեռլին: