գլխավոր Միջազգային ԱՄՆ Կոնգրեսը հավանություն է տվել ՌԴ դեմ նոր պատժամիջոցներին

ԱՄՆ Կոնգրեսը հավանություն է տվել ՌԴ դեմ նոր պատժամիջոցներին

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել է 2022 թվականի համար պաշտպանական բյուջեի նախագիծը. փաստաթուղթը նախատեսում է պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի սուվերեն պարտքի և ռուս պաշտոնյաների դեմ: 

Մասնավորապես, առաջարկվում է արգելել ամերիկյան ներդրողների կողմից երկրորդային շուկայում ռուսական պարտատոմսերի նոր թողարկումների առքուվաճառքը: Արգելքը ներառում է Ռուսաստանի Կենտրոնական բանկի, Ազգային բարեկեցության հիմնադրամի և Ռուսաստանի Դաշնության գանձարանի կողմից թողարկված ցանկացած արժույթով պարտատոմսեր՝ 14 օր կամ ավելի մարման ժամկետով: 

Բացի այդ, փաստաթուղթը ներառում է ԱՄՆ նախագահի աշխատակազմի առաջարկությամբ ուղղում՝ 35 ռուսաստանցիների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ: Նրանց թվում են վարչապետ Միխայիլ Միշուստինը, Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գործարարներ Ռոման Աբրամովիչը և Ալիշեր Ուսմանովը, ինչպես նաև RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը և հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովևը: