գլխավոր Իրադարձային Բոլոր վանքերում և եկեղեցիներում կատարվում է զորակցության համազգային աղոթք հանուն Արցախի. ուղիղ

Բոլոր վանքերում և եկեղեցիներում կատարվում է զորակցության համազգային աղոթք հանուն Արցախի. ուղիղ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ  այսօր` հոկտեմբերի 3-ին, Հայաստանի և սփյուռքի թեմերի բոլոր վանքերում և եկեղեցիներում կատարվում է զորակցության համազգային աղոթք հանուն Արցախի և հայրենյաց պաշտպանների։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական կենտրոնից:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հրավիրում է բոլոր հայորդիներին իրենց առանձնական աղոթքով միանալ համազգային զորակցության արարողությանը։