գլխավոր Գլխավոր Մենք ապրում են մեր հազարամյա պատմության թերևս ամենավճռորոշ փուլում

Մենք ապրում են մեր հազարամյա պատմության թերևս ամենավճռորոշ փուլում

Արդեն գործնականում մեկ շաբաթ հայ ժողովուրդը Արցախում ու Հայաստանում դիմակայում է ադրբեջանաթուրքական ահաբեկչական հարձակմանը, որի մասշտաբներն աննախադեպ են: Այս մասին իր ուղերձում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանն իր ելությում ուղերձով դիմեց հայ ժողովրդին, ասելով, որ ապրում ենք մեր պատմության ամենավճռորոշ փուլում։

Սա մի նոր Սարդարապատ է և մեզնից յուրաքանչյուրը պարտավոր է ինքն իրեն նվիրել մի նպատակի և այդ նպատակի անունն է հաղթանակ,- իր ելույթում ասաց վարչապետը։

Նա ընդգծեց, որ հարձակումն իր մասշտաբերով աննախադեպ է անգամ միջազգային մակարդակով։

Նա, մասնավորապես, նշել է. «Թշնամին գրոհում է այնպիսի  ծավալներով, որ ըստ ռազմական փորձագետների, 21-րդ դարում հաճախ չի պատահել աշխարհի որեւէ հատվածում, հակամարտության գոտիներից որեւէ մեկում: 100-ավոր տանկեր ու հետեւակի մարտական մեքենաներ, հազարավոր արկեր ու հրթիռներ, 10-նյակ ինքնաթիռներ, 100-ավոր ԱԹՍ-ներ եւ տասնյակ հազարավոր հետեւակ արդեն մեկ շաբաթ գրոհում են Արցախի ՊԲ դիրքերը՝ շփման գծի ողջ երկայնքով:

Նախորդ օրվա մեր վերլուծությունները ցույց տվեցին, որ Արցախի ՊԲ մեկ մարտական դիրքի վրա գրոհի են նետվում 150-200 զինվոր: Ընդ որում այսպիսի գրոհները կրկնվում են օրվա մեջ մի քանի անգամ, ուղեկցվում են հրթիռային եւ հրետանու, զրահատեխնիկայի, օդանավերի, ԱԹՍ-ների աջակցությամբ: Մեր զինվորականների վկայությամբ, բացի ադրբեջանական ստորաբաժանումներից, գրոհներին ներգրավված են սիրիացի վարձկաններ ու ահաբեկիչներ, թուրքական բանակի հատուկ ջոկատայիններ:

Մեր տեղեկություններով՝ թուրքական բանակի շուրջ 150 բարձրաստիճան զինվորականներ գտնվում են Ադրբեջանի զինված ուժերի տաբեր օղակների հրամանատարական կետերում:

Այս նկարագրությունն ինքնին պետք է վկայի, թե ինչպիսի ծանր մարտեր են տեղի ունենում առաջնագծում: Արդեն մեկ Արցախի ՊԲ-ն, մեր կամավորական ջոկատները կենաց մահու կռիվ են տալիս Արցախի սրբազան հողի վրա: Այս պահի դրությամբ արդեն ունենք բազմաթիվ մարդկային մարդկային կորուստներ՝ զինվորական եւ քաղաքացիական: Շարքից դուրս է եկել մեծ թվով զինտեխնիկա, բայց հակառակորդն այդպես էլ ի վիճակի չի եղել լուծել որեւէ ռազմավարական խնդիր»: