գլխավոր Պաշտոնական Արարատ Միրզոյանը հանդիպել է Ֆինլանդիայի արտգործնախարարի հետ

Արարատ Միրզոյանը հանդիպել է Ֆինլանդիայի արտգործնախարարի հետ

Այսօր ՄԱԿ ԳԱ 76-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ֆինլանդիայի ԱԳ նախարար Պեեկա Հաավիստո Օլավիի հետ։ Այս մասին տեղեկացնում է արտաքին գործերի նախարարության լրատվականը։

Նշվում է, որ Հայաստանի ու Ֆինլանդիայի ԱԳ նախարարները պատրաստակամություն են հայտնել համատեղ ջանքերի շնորհիվ առավել զարգացնելու հայ-ֆիննական համագործակցությունը:

Կարևորվել է երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդակցությունների ձևաչափի հաստատումը, կրթության, շրջակա միջավայրի, բիզնեսի ոլորտներում համագործակցության զարգացումը։

Անդրադառնալով տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանը վերաբերող հարցերի՝ ՀՀ ԱԳ նախարարը շեշտել է, որ կարևոր են հրադադարի ռեժիմի պահպանումը, Ադրբեջանում դեռևս պահվող ռազմագերիների և քաղաքացիական պատանդների շուտափույթ և անվերապահ հայրենադարձումը, ինչպես նաև հայատյաց և ռազմատենչ հռետորաբանությունից հրաժարվելը։

Արարատ Միրզոյանն ընդգծել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսման անհրաժեշտությունը՝ միտված հակամարտության տևական ու համապարփակ կարգավորմանը։