գլխավոր Քաղաքականություն Իրանի ԱԳՆ խոսնակը մեկնաբանել է ԼՂ հակամարտության գոտում վերջին զարգացումները

Իրանի ԱԳՆ խոսնակը մեկնաբանել է ԼՂ հակամարտության գոտում վերջին զարգացումները

Իրանը մեծ զգայունությամբ և լրջությամբ հետևում է իր սահմանակից շրջաններում զարգացումներին: Ինչպես տեղեկացնում է Իրանի արտաքին գործերի նախարարության կայքը, այս մասին ասել է Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն, մեկնաբանելով  Ադրբեջանի և Արցախի միջև շարունակվող ռազմական գործողությունների ֆոնին Իրանի տարածքի խախտումների մասին հաղորդագրությունները:

«Անընդունելի համարելով հակամարտող կողմերից որևէ մեկի կողմից Իրանի տարածքի նկատմամբ ցանկացած տեսակի հարձակում ՝ լրջորեն նախազգուշացնում ենք կողմերին»,- ասել է Խաթիբզադեն:

Նա նաև ընդգծել է լուրջ բանակցությունների սկսման անհրաժեշտությունը: Կարևոր է պահպանել քաղաքացիական անձանց վրա չհարձակվելու սկզբունքը: Պետք է դադարեցվեն բախումները, և այդ նպատակներին հասնելու հարցում Իրանը պատրաստ է սատարել: