գլխավոր Աշխարհ Հնդկաստանում ավելի քան 30 տղամարդ բռնաբարել է 15-ամյա աղջկան

Հնդկաստանում ավելի քան 30 տղամարդ բռնաբարել է 15-ամյա աղջկան

Հնդկաստանում հերթական սկանդալն է առաջացել՝ կապված խմբակային բռնաբարության հետ. 33 տղամարդ բռնաբարել է 15-ամյա աղջկան, գրում է Daily Mail-ը:

Խոսքը մի քանի բռնաբարության մասին է, որոնք տեղի են ունեցել Մահարաշտրա նահանգում վերջին ութ ամսվա ընթացքում:

Ոստիկանությունը ձերբակալել է 24 մարդու, ինչպես նաև բերման ենթարկել երկու անչափահասի: Աղջիկն այժմ կայուն վիճակում է և գտնվում է պետական հիվանդանոցներից մեկում:

Times of India-ի փոխանցմամբ՝ բարկացած ամբոխը հավաքվել է ոստիկանական բաժանմունքի մոտ, որտեղ գտնվում են տղամարդիկ: Վերջիններս մեղադրվում են բռնաբարության, կրկնվող բռնաբարության, խմբակային բռնաբարության, անչափահասի բռնաբարության համար: Դեպքերը տեղի են ունեցել հունվարի 29-ից սեպտեմբերի 22-ն ընկած ժամանակահատվածում:

Ամեն ինչ սկսվել է նրանից, որ հունվարին աղջկա սիրեցյալը բռնաբարել է նրան և տեսագրել միջադեպը: Այդ տեսանյութի հիման վրա նա սկսել է շանտաժի ենթարկել աղջկան: Ավելի ուշ տղայի ընկերներն ու ծանոթները խմբակային բռնաբարել են աղջկան առնվազն չորսից հինգ անգամ տարբեր վայրերում: Տուժողը նշել է 33 մարդու անուն:

Հնդկաստանում բռնաբարության մասին օրենքները վերանայվել են 2012 թվականին Նյու Դելիում խմբակային բռնաբարությունից հետո, սակայն հանցագործությունների թիվը շարունակում է բարձր մնալ, իսկ 2020 թվականին գրանցվել է ավելի քան 28 000 բռնաբարություն: