գլխավոր Իրադարձային «Փաստ»․ Հոկտեմբերի վերջերին նոր թափով վերսկսելու են «Սևան» ազգային պարկի ջրածածկ տարածքներում...

«Փաստ»․ Հոկտեմբերի վերջերին նոր թափով վերսկսելու են «Սևան» ազգային պարկի ջրածածկ տարածքներում հայտնաբերված ապօրինի շինությունների ապամոնտաժման աշխատանքները

«Ինչպես երևում է, առաջիկայում շրջակա միջավայրի նախարարության հետ կապված նոր «բոլոլաներ» են սպասվում: Բանն այն է, որ, «Փաստ» թերթի տեղեկություններով, հոկտեմբերի վերջերին նոր թափով են վերսկսվելու «Սևան» ազգային պարկի ջրածածկ տարածքներում հայտնաբերված ապօրինի շինությունների ապամոնտաժման աշխատանքները:

Ավելին, մեր աղբյուրները փոխանցում են, որ նախարարությունը նախատեսում է առաջիկայում ձևավորել սեփական տեխնիկայով ավտոպարկ: Կան տեղեկություններ, որ չորս միավոր տեխնիկա նախարարությունն արդեն գնել է, սակայն դրանք դեռ Հայաստան չեն հասել:

Նույն աղբյուրները փոխանցում են, որ ապամոնտաժման աշխատանքների համար հավելյալ աշխատատեղեր են ստեղծվելու. խոսվում է 10-15 նոր հաստիքի մասին: Հաշվի առնելով, որ խոսքը 1500-ից ավելի ապօրինի շենքերի ու այլ կառույցների մասին է, հնարավոր են նաև լուրջ դիմադրություններ դրանց սեփականատերերի կողմից»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։